25 փետրվարի 2010 - 00:31 AMT
Թուրքիայի նախագահը եւ վարչապետը կհանդիպեն Գլխավոր շտաբի ներկայացուցչի հետ


Փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահը եւ վարչապետը հանդիպումների կանցկացնեն Գլխավոր շտաբի ներկայացուցչի հետ, որպեսզի «վերանա լարվածությունը բանակի եւ կառավարության միջեւ»:

Թուրքական բանակի յոթ ավագ սպա մեղադրվել են դավադրության նախապատրաստության մեջ, որի նպատակն էր տապալել Զարգացման եւ արդարության կուսակցության կառավարությունը: Ձերբակալելով մոտ 50 պաշտոնաթող բարձրաստիճան սպա ոստիկանությունը դիմեց աննախադեպ քայլի, հաղորդում է Reuters-ը:

Հավանական է, որ կանցկացվեն վաղաժամ համազգային ընտրություններ, որոնք տեղի կունենան եկող տարի: Դա բացասական ազդեցություն կունենա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններին: