28 փետրվարի 2010 - 15:52 AMT
Շվեյցարիա-Հայաստան Աոցիացիան միջազգային հանրության ուշադրությունը սեւեռում է Բաքվի հակահայկական քաղաքականության վրա


Շվեյցարիա-Հայաստան Աոցիացիան Սումգայիթում հայոց ջարդերի 22-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Ասոցիացիան հիշատակում է 22 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթում, ինչպես նաեւ հետագա տարիներին Ադրբեջանի բազմաթիվ բնակավայրերում կազմակերպված ջարդերը, որոնց հետեւանքով սպանվել, խոշտանգվել եւ զանգվածային բռնագաղթի է ենթարկվել Ադրբեջանի հայ բնակչությունը:

Հաղորդագրությունում Ասոցիացիան միջազգային հանրության ուշադրությանն է ներկայացնում նաեւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ուղղված ագրեսիային եւ Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացմանը որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիայի եւ ատելության մթնոլորտի քարոզման արտահայտություն: