28 փետրվարի 2010 - 16:02 AMT
Երեւանում նշեցին հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակը


Փետրվարի 28-ին լրացավ հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակը: Նկարչի հոբելյանի պատվին նրա երեւանյան տուն-թանգարանում բացվել է Սարյանի եւ նրա ժամանակակիցների դիմանկարների լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան մի քանի տասնյակ լուսանկարների միջոցով ճանաչել ոչ միայն Սարյան-նկարչին, այլեւ Սարյան-մարդուն: Ցուցահանդեսի բացումից հետո թանգարանի աշխատակիցներն ու Հայաստանի Մշակույթի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ մեծ նկարչի ստեղծագործության երկրպագուները այցելեցին երեւանյան քաղաքային պանթեոն, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Մարտիրոս Սարյանի հիշատակին:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Պետական Տրետյակովյան պատկերասրահում բացվել է մեծանուն նկարչի աշխատանքների ցուցահանդեսը: