1 մարտի 2010 - 20:42 AMT
Սամվել Ռոստոմյան. Չի բացառվում, որ 2014 թվականին Հայաստանը պարաօլիմպիկ խաղերում ներկայացուցիչներ կունենա

Մարտի 3-ին Ծաղկաձորում ավարտվեց սահմանափակ հնարավորություններով մարդկանց լեռնադահուկային սպորտի առաջնությունը: Առաջնությունը կազմակերպել էր Հաշմանդամութլան հայկական ազգալին ֆեդերացիան: Մրցաշարին մասնակցում էին 13 լեռնադահուկորդներ: «Հսկա ոլորավայրէջք» սպորտաձեւում լեռանադահուկորդները 1200մ տարածություն հաղթահարեցին:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը, Ծաղկաձորում սահմանափակ հնարավորություններով լեռնադահուկորդները ուսումնամարզական հավաքներ էինն անցկացնում դեռեւս փետրվարի 8-ից: «Մենք ցանկանում ենք, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ նույնպես զբաղվեն սպորտով եւ լավ արդյունքների հասնեն ոչ միայն մեր երկրում, այլեւ միջազգային մրցաշարերում,- ասաց Ռոստոմյանը:- Այս առաջնությունը մեր երիտասարդ լեռնադահուկորդներին կօգնի փորձ ձեռք բերել»:

Առաջնության մասնակիցները բաժանվել էին երկու խմբի` առաջին խմբում թույլ տեսողությամբ, երկրորդում` շարժման սահմանափակումներով մասնակիցներն էին: Վլադիմիր Գրիգորյանը հաղթանակ տարավ թույլ տեսողությամբ մարզիկների շարքում, իսկ երկրորդ խմբի հաղթող դարձավ Գեւորգ Շահվերդյանը:

«Այսօրվա մասնակիցները շատ երիտասարդ են, եւ չի բացառվում, որ արդեն 2014 թվականին ձմեռային Օլիմպիական խաղերում նրանք կկարողանան ներկայացնել Հայաստանը պարաօլիմպիկ խաղերում»,- ասաց Ռոստոմյանը: