1 մարտի 2010 - 20:43 AMT
ՀԱԿ-ը չի բացառում բողոքի շարունակական գործողությունները

Հայ ազգային կոնգրեսը շարունակական հանրահավաքներ կանցկացնի, եթե Հայաստանի գործող կառավարությունը շարունակի ներքին եւ արտաքին «կործանման» քաղաքականություն վարել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀԱԿ արտաքին քաղաքականության պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը :

PanARMENIAN.Net-ի թղթակիցը իրադարձություններին հետեւելով հայտնում է, որ 2008 թ. մարտի 1-ին նվիրված երթը ընթանում է Կենտրոնական բանկի տարածքով: