1 հունվարի 2004 - 04:00 AMT
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը 2010 թվականի երկրորդ կեսին ձեռնամուխ կլինի American Express պլաստիկ քարտերի թողարկմանը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը 2010 թվականի երկրորդ կամ երրորդ կեսին ձեռնամուխ կլինի American Express պլաստիկ քարտերի թողարկմանը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հաղորդեց բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Նրա խոսքով, ներկա պահին բանկը զբաղվում է տվյալ համակարգի բոլոր գործող պլաստիկ քարտերի սպասարկմամբ, որոնց թիվը բավական մեծ է: «Սա նոր խոսք է Հայաստանի բանկային համակարգում եւ կոչված է ապահովելու հաճախորդների լավագույն սպասարկումը»,- ասաց նա:

2010 թվականի փետրվարի 9-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ու American Express-ը պայմանագիր կնքեցին, որի համաձայն բանկը Հայաստանում տվյալ համակարգի պլաստիկ քարտերի սպասարկման բացառիկ իրավունք ստացավ: