3 մարտի 2010 - 11:19 AMT
Միջպետական բանկի նախագահը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Իգոր Սուվորովը վարչապետին է ներկայացրել բանկի գործունեությունը եւ ռազմավարությունը, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրներին, զարգացման հեռանկարներին եւ ներդրումային ծրագրերին, ինչպես նաեւ գործարանի նորագույն տեխնոլոգիաներով վերազինման գործընթացին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բանկի գործունեությանն առնչվող հարցերի լուծմանը: