Մարտի 3-ին FIFA-ն հրապարակել է հերթական ազգային հավաքականների փետրվար ամսվա վարկանիշ թերթիկը: Փետրվարի 3-ին ներկայացված վերջին վարկանիշի համեմատ, Հայաստանի հավաքականն իջել է 1-ին տող, եւ իր ունեցած 320 մավորով այժմ զբաղեցնում է 103-րդ տեղը:
Ադրբեջանի հավաքականը (251 միավոր) զբաղեցնում է 109-րդ, իսկ Վրաստանի հավաքականը` (200 միավոր) 124 -րդ տեղերը:
Առաջատարների եռյակն անփոփոխ է մնացել: Եվրոպայի չեմպիոնն է Իսպանիայի հավաքականը, որն ունի 1642 միավոր: Աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլացիները զբաղեցնում են երկրորդ տեղը (1594 միրավոր), Հոլանդիայի հավաքականը եզրափակում է առաջատարների եռյակը, այն ունի 1324 միավոր: