3 մարտի 2010 - 21:04 AMT
Երեւանում տեղի է ունեցել ռուսական բիլիարդի միջազգային մրցաշար

Անցած շաբաթ Երեւանի բոուլինգ-բիլիարդ «Արենա» ակումբում ԱԳՆ նախաձեռնությամբ անցկացվել է ռուսական բիլիարդի միջազգային մրցաշար` ՀՀ ԱԳ նախարարության եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների մասնակցությամբ:

Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Վրաստանի դեսպանությունների, ԼՂՀ ներկայացուցչության, ինչպես նաեւ` ՀՀ ԱԳՆ շուրջ երեսուն դիվանագետներ:

Մասնակցում էին նաեւ Ռուսաստանի, Բելառուսի եւ Թուրքմենստանի դեսպանները: Մրցաշարի հաղթող դարձավ ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: