4 մարտի 2010 - 14:41 AMT
Հայաստանի նախագահն ընդգրկվել է հետխորհրդային տարածքի 2009թ. հարյուր մտավորականների ցանկում

«Foreign Policy» հայտնի ամսագիրը, ամփոփելով 2009 թվականի արդյունքները, հրապարակել է աշխարհի հարյուր առաջատար ինտելեկտուալների ցուցակը, որտեղ ոչ մի ներկայացուցիչ չկար հետխորհրդային տարածքից:

«Global Intellect Monitoring» փորձագիտական ընկերակցությունը որոշել է շտկել սխալը եւ կազմել հարյուր մտավորականների իր ցուցակը, որտեղ 3 հայ է ընդգրկվել, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ մեկտեղ ընդգրկվել է այն անձանց ցուցակում, որոնք, ըստ բերված ձեւակերպման, «առաջին քայլերն են կատարել դարավոր քաղաքակրթական հակամարտության հաղթահարման ոլորտում»: Փորձագետ Անդրեյ Արեշեւն ընդգրկվել է ցուցակում «Ինտերնետ համացանցում օբյեկտիվ աշխարհաքաղաքական գիտելիքների արդյունավետ առաջ մղման համար: Տնտեսագետ Սերգեյ Եղիշյանցը` «դինամիկ փոփոխվող իրականության եզակի իմաստավորման» համար: