4 մարտի 2010 - 15:41 AMT
Համաշխարհային մեծության ջութակահար Պինհաս Ցուկերմանը կբացի «21-ի հեռանկարները» երեւանյան փառատոնը

Համաշխարհային մեծության ջութակահար Պինհաս Ցուկերմանի համերգով կմեկնարկի «21-ի հեռանկարները» երեւանյան 11-րդ Միջազգային երաժշտական փառատոնը:

«Հրավեր ստացա ու եկա, ուրախ կլինեմ ընդունելու նաեւ երկրորդ հրավերը «21-ի հեռանկարները» փառատոնին»,-իր մասնակցությունը փառատոնին պարզաբանել է լեգենդար երաժիշտը:

Սակայն, Երեւանում կայացած մամլո ասուլիսում փառատոնի նախագահ եւ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը հաղորդել է. «Արդեն 5 տարի է, ինչ մենք ստացել ենք մեծ երաժշտի մասնակցությունը փառատոնին, սակայն նրա շատ խիտ ժամանակցույցը շարունակում էր խոչընդոտել նրա համերգի կազմակերպմանը:

Անդրադառնալով համերգի ծրագրին, որտեղ ներառված են Բոկկերինիի, Մոցարտի, Բրամսի ստեղծագործությունները, Ցուկերմանը նշել է. «Մենք կազմել ենք երեւանյան համերգի ծրագիրն առանց որեւէ սկզբունքի: Մեր միակ սկզբունքը պրոֆեսիոնալ կատարումն է»:

Պրոֆեսիոնալիզմից բացի, ըստ Ցուկերմանի, տպավորիչ ելույթի համար անկեղծություն է հարկավոր ինչպես կատարողի, այնպես էլ` ունկընդրի կողմից: Իսկ երեւանցիների անկեղծությունն ես արդեն նկատեցի»,-ասել է Ցուկերմանը: