4 մարտի 2010 - 16:00 AMT
ԱՄՆ հայ համայնքը միավորվել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ճանաչմանն աջակցելու համար

Հայ-ամերիկյան ընկերակցությունը միավորվել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ճանաչմանն աջակցելու համար, որի քվեարկությունն այսօր տեղի կունենա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) հայտարարության մեջ:

Ի պատասխան Համագումարի նախաձեռնությանը, նամակում, որի տակ ստորագրել են բոլոր կրոնական, հասարակական, հումանիտար եւ իրապաշտպան խմբերը, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից բանաձեւի ընդունումը ոչ միայն վկայելու է ԱՄՆ-ի` հայ ժողովրդին աջակցելու մասին, այլեւ ազդանշան կլինի այն մասին, որ ցեղասպանությունն ու էթնիկական մաքրումները չպետք է անպատիժ մնան»,- ասվում է ԱՀՀ հայտարարության մեջ:

«Թեեւ բանաձեւի ընդունմանը հակազդող ուժերը լարված աշխատում են ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը ձախողելու ուղղությամբ, պատմությունը մեր կողմից է: Բացի դրանից, մեզ օժանդակում է ԱՄՆ ողջ համայնքը: Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլորին այս համահայկական նախաձեռնությանը մասնակցելու համար»,- ասաց ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: