4 մարտի 2010 - 18:36 AMT
Փոփոխություններ են կատարվել ՀՀ դատական օրենսգրքում

Մարտի 4-ին ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կոչված է վերացնելու մի կողմից` ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի, մյուս կողմից` ՀՀ դատական օրենսգրքերի միջեւ եղած անհամապատասխանությունները:

Գործադիրը նպատակահարմար չի համարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը, քանի որ այն կհանգեցնի ՀՀ պետբյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտությանը: Կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: