4 մարտի 2010 - 19:52 AMT
Գյուլն ու Օբաման քննարկել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հարցը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախքան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի վերաբերյալ լսումների մեկնարկը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է Anatolian News Agency-ն, երկու նախագահների ուշադրության կենտրոնում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հարցն էր:

Թուրքիայի նախագահի նստավայրի աղբյուրները հաղորդում են, որ զրույցի ընթացքում նախագահները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու երկկողմ հարցերի վերաբերյալ: