4 մարտի 2010 - 20:52 AMT
Հայկական պատվիրակությունը Մոսկվա կմեկնի ԱՊՀ երկրների տնտեսական ֆորումին մասնակցելու համար

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած հայկական պատվիրակությունն այսօր կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 5-ին Մոսկվայում կայանալիք «Նոր նախաձեռնությունները` ԱՊՀ-ում ՌԴ նախագահության տարում» խորագրով ԱՊՀ անդամ երկրների միջազգային տնտեսական համաժողովին, հաղորդում թ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը եւ ՀՀ եոնոմիկայի նախարարության պատասխանատու անձինք: