8 դեկտեմբերի 2001 - 20:50 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԻ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՐԴԵՆ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐԵԼ ՖՐԱՆՍԻԱՆ, ԲՐԻՏԱՆԻԱՆ, ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՆ
Իր նոր ֆիլմի մի հատվածի նկարահանման համար Երեւան է ժամանել աշխարհում հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությանը նվիրված «Արարատ» ֆիլմի նկարահանման աշխատանքները մոտ են ավարտին: Թուրքիան արդեն մեծ աղմուկ է բարձրացրել` վախենալով համաշխարհային հասարակության մոտ նկարի առաջացրած արձագանքից: Դեռ չավարտված ֆիլմի ցուցադրման իրավունքն արդեն ձեռք են բերել Ֆրանսիան, Բրիտանիան, Գերմանիան եւ Իսպանիան: Գլխավոր դերը ֆիլում կկատարի Շառլ Ազնավուրը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: