4 մարտի 2010 - 22:14 AMT
Ջեֆֆ Ֆորտնբերրի. Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը «կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»

«Ես չեմ կասկածում, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության է իրագործվել, դա պատմական ճշմարտություն է»,- Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց Տեխաս նահանգից կոնգրեսական Ջեֆֆ Ֆորտնբերրին:

Կոնգրեսականը նկատեց, որ թեեւ չի կասկածում Ցեղասպանության իրագործման փաստի հարցում, բայց հաջող չի համարում այդ բանաձեւի շուրջ քվեարկության համար ընտրված ժամանակը: «Լավ կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան միմյանց հետ քննարկեին այդ խնդիրը»,- նկատեց նա:

Ջեֆֆ Ֆորտնբերրին նշեց նաեւ, որ, ընդունելով բանաձեւը, ԱՄՆ-ն կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին: