5 մարտի 2010 - 15:58 AMT
«Միկան» խաղալու է իսպանական «Ալխեսիրասի» հետ

2009-ի Հայաստանի ֆուտբոլի առաջնության արծաթե մրցանակակիր «Միկան» շարունակում է ուսումնամարզական հավաքը Մալագայում (Իսպանիա): Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, արդեն պարզվել են թիմի խաղերի բոլոր օրերը:

Մարտի 5-ին անդալուզյան հնագույն քաղաք Ալխեսիրասում «Միկան» հանդիպելու է իսպանական երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Ալխեսիրաս» թիմի հետ: Հանդիպումը կայանալու է «Նուեվո Միրադոր» մարզադաշում:

Ֆինլանդիայի չեմպիոն «Խիկի» հետ հանդիպումը կայանալու է մարտի 9-ին, իսկ վերջին խաղն Արմեն Ադամյանի թիմն անցկացնելու է մարտի 12-ին ռուսական «Վոլգա» թիմի հետ: