Մարտի 5-ին Հայաստանի Վճռաբեկ դատարանում ավարտվեց Վճռաբեկ դատարանում «Հայկական ժամանակ» ընդդիմական թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատական հետաքննությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով, դատարանը վճիռ կկայացնի ընթացիկ տարվա մարտի 9-ին:
«Հայկական ժամանակ» ընդդիմական թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտված է 7 տարվա ազատազրկման: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել Քր. օր.-ի 1-ին մասի 225 հոդվածի համաձայն (զանգվածային անկարգությունների հրահրում), պատիժը կրելով Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում:
Դրա հետ մեկտեղ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Փաշինյանին անմեղ է ճանաչել Հայաստանի ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության կիրառում) նախատեսված հանցագործության կատարման մեջ: