5 մարտի 2010 - 18:56 AMT
ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Մարտի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածումարտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 45,890,214 ԱՄՆ դոլար՝ 384.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւվաճառվել 61,687,374 ԱՄՆ դոլար` 386.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 23,610,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 387.34 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Փետրվարի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 18.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 24.6 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: