10 մարտի 2010 - 11:22 AMT
Եվրոպայի շախմատի առաջնությունում Լիլիթ Գալոյանը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը

Խորվաթական Ռիեկ Քաղաքում շարունակվում է տղամարդկանց եւ կանանց շարքում Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը:

Մարտի 9-ին Ռիեկ քաղաքում կայացել է 4-րդ փուլը, որից հետո 6 հայ շախմատիստներ` Ռոբերտ Հովհաննիսյանը (27-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանը (39-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (40-րդ տեղ), Տիգրան Պետրոսյանը (51-րդ տեղ) եւ Սամվել Տեր-Սահակյանն (57-րդ տեղ) ունեն 3-ական միավոր եւ առաջատարներից ետ են մնում 1 միավորով:

Կանանց շարքում հաջողությամբ հանդես է գալիս Լիլիթ Գալոյանը, որը 4-րդ փուլում պարտության է մատնել Վալենտինա Գունինային (Ռուսաստան) եւ 21-րդ տեղից բարձրացել է 8-րդ տեղ` ունենալով 3,5 միավոր: Առաջատար Մոնիկա Սոչկոյին (Լեհաստան) Լիլիթ Գալոյանը զիջում է ընդամենը 0,5 միավորով: