10 մարտի 2010 - 14:27 AMT
Հետխորհրդային ժամնակաշրջանում հայերենից հոլանդերեն թարգմանված առաջին գրքի շնորհանդեսը կկայանա Երեւանում

Մարտի 12-ին Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի դահլիճում տեղի կունենա բանաստեղծ Վահե Արսենի «Կանաչ Աստվածների վերադարձը» գրքի հայերեն եւ հոլանդերեն տարբերակների շնորհանդեսը:

Նույն ժողովածուի, որը հետխորհրդային տարիներին հոլանդերեն թարգմանված առաջին հայերեն գիրքն է, շնորհանդեսը սույն թվականի փետրվարի 2-ին տեղկ էր ունեցել Հոլանդիայի Մաասլուս քաղաքի Արվեստների կենտրոնում։

Երեւանում կայանալիք շնորհանդեսի ընթացքում Վահե Արսենին կտրվի Հոլանդիայի երիտասարդ գրողների ամենամյա «Jambe 2010» մրցանակը, որը շնորհվել է նրան «Կանաչ Աստվածների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուի համար։