5 դեկտեմբերի 2001 - 22:20 AMT
ԱՐԱԲԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՀՔՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բեյրութում հրատարակվող «Մուարի» թերթի համաձայն, վերջերս Անկարայում Իսրայելի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ կայացել են գաղտնի բանակցւոթյուններ: Թերթը տվյալներ ունի այն մասին, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Թել-Ավիվից Բաքու «Մերքվա» տիպին հարյուր տանկերի եւ երեսուն ռազմական ինքնաթիռների առաքման վերաբերյալ: Բացի այդ Բաքվում հույս ունեն, որ Իսրայելը Բաքվին կփոխանցի նաեւ հին ռազմական տեխնիկայի մի մասը, որի ոտիլիզացիայի հարցը կառաջանա` Թել Ավիվի կողմից սկսված ռազմական տեխնիկայի ծավալուն նորացման ավարտից հետո: Սպառազինման ոլորտի ռուսատանյան, իրանական ու թուրքմենական փորձագետները չեն թաքցնում իրենց անհանգստությունը այն բանով, որ Ադրբեջանի հետագա միլիտարիզացիան կարոզ է խախտել պայմանավորվածությունները Եվրոպայում սովորական սպառազինման ֆլանգային կրճատման ու կվոտաների վերաբերյալ: Նման մտավախություն է հայտնել մասնավորապես ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը, որը գրում է, որ այդ գործընթացը կարող է «սրել հին եւ հրահրել նոր հակամարտություններ»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: