4 դեկտեմբերի 2001 - 22:58 AMT
ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՓԱՐԻԶԻ ԴԵՐԸ Եվ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միշել Լեգրան, Երեւանում ավարտելով իր դիվանագիտական առաքելությունը, այցելեց Սուրբ Էջմիածին, որպեսզի հրաժեշտ տա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Պատրիարքը դիվանագետի հետ քննարկել է Ֆրանսիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններում եւ պաշտոնական Փարիզի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման նշանակությունը: Զրույցի ընթացքում շոշափվել է նաեւ Գարեգին Երկրորդի Փարիզ կատարվելիք առաջիկա այցի նախապատրաստման ընթացքը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: