4 դեկտեմբերի 2001 - 22:48 AMT
ԵԱՀԿ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարների կոմիտեի նիստում` ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ադրիան Սեւերինը հայտնեց, որ այժմ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի խնդիրներով զբաղվող Վեհաժողովի հատուկ կոմիտեի ստեղծման նպատակահարմարության հարցը: Նա հիշեցրեց, որ Խորհրդարանական Վեհաժողովին կից գործում են նման կոմիտեներ, որոնք զբաղվում են Մերձդենեստրյան, Կոսովոյի եւ Աբխազիայի հարցերով: Ըստ Սեւերինի գնահատման` դրանց գործունեությունը նպաստել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիների գտնելուն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: