4 դեկտեմբերի 2001 - 22:49 AMT
ՎԱՖԱ ԳՈՒԼՈՒԶԱԴԵՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՉԵՉՆՅԱՅՈՒՄ ԿՌՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՐՁԿԱԼՆԵՐԻՆ
Ինչպես տեղեկացնում է «Թուրան » գործակալությունը, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության նախկին գլխավոր խորհրդական Վաֆա Գուլուզադեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ արդարացրել է անօրինական զինված խմբավորումներում մասնակցելու համար մեղադրվող, Չեչնյայում կռված Ադրբեջանի 12 քաղաքացիների գործողությունները: «Ամեն Ադրբեջանցի եւ ամեն մուսուլման իրավունք ունի պայքաարել գաղափարի եւ իսլամի համար: Ստանալով համապատասխան նախապատրաստում, նա կարող է կռվել Չեչնյայում կամ մեկ ուրիշ երկրում»,- նշել է Գուլուզադեն: Նրա խոսքերով` «իսլամական ժողովուրդներն այժմ գտնվում են դժվար կացության մեջ, եւ ոչ ոք չպետք է անվանի իսլամիստական ահաբեկիչներ այն մարդկանց, որոնք պայքարելու համար կրոնում են ուժ փնտրում»: Պետք է հիշեցնել, որ Ուսամա բեն Լադենը, որին Գուլուզադեն համարում է ահաբեկիչ, նույնպես «իսլամին է դարձել, որպեսզի ուժ գտնի պայքարի համար»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: