3 դեկտեմբերի 2001 - 22:26 AMT
ԵՐԵՒԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ԻՆՏԵՐ-ԿՈՆՏԱԿՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ` «ՆԱԻՐԻՏ-1» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր Երեւան են ժամանել ուկրաինական «Ինտեր-Կոնտակտ» ընկերության ներկայացուցիչները, որոնք առեւտրի եւ արդյունաբերության նախարարության ղեկավարության հետ կստորագրեն պայմանագիր` «Նաիրիտ-1» քիմիական ձեռնարկության արժեթղթերի 51 տոկոսի գնման վերաբերյալ: Ուկրաինական կողմը վերահսկիչ փաթեթը կստանա լրացուցիչ թողարկված 12 միլիոն գումարի արժեթղթեր գնելով: Եվս 10 միլիոն դոլար «Ինտեր-Կոնտակտ» ընկերությունը պարտավորվում է ապահովել ներդրումների տեսքով: Սպասվում է, որ ներկայումս պարտքերի պատճառով անգործության մատնված ձեռնարկությունը դեկտեմբերի 15-ին կրկին կսկսի աշխատել: «Նաիրիտի» արտադրանքի մի մասը կիրացվի Չինաստանում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: