3 դեկտեմբերի 2001 - 22:26 AMT
ԱՎԱՐՏՎԵԼ Է ՈՒՂՂԻՉ-ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԵՆԹԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՀՀ արդարադատության նախարարությանը ուղղիչ-աշխատանքային հաստատությունների վերաենթակումը նախատեսող կառուցվածքային փոփոխությունները գործնականորեն ավարտվել են: ՆԳՆ պատժի կատարման լուծարված վարչության աշխատակիցները, ինչպես նախատեսված էր, ապահովվել են աշխատանքով արդարադատության նախարարության համակարգում: Բացառություն է կազմել միայն Հրազդանի գաղութ-հիվանդանոցի պետը, քանի որ այդ հաստատությունը մտել է կենտրոնական բանտային հիվանդանոցի համակարգի մեջ: Ինչ վերաբերում է մինչ այդ տարածված տեղեկատվությանն այն մասին, որ ՆԳՆ պատժի կատարման վարչության 64 սպաներ չեն ցանկացել շարունակել իրենց ծառայությունը արդարադատության նախարարությա համակարգում, ապա նրանցից վեցն արդեն մտափոխվել են եւ անցել աշխատանքի: Մնացած 58-ը գտնվում են ՆԳՆ կադրերի վարչության տնօրինության տակ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: