30 նոյեմբերի 2001 - 22:44 AMT
ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐ ՎԱՐԿԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԾԱՄԻՑ
Թուրքիայի Պետական նախարար Քեմալ Դերվիշը հայտարարել է, որ չարժե մեծ հույսեր կապել Միջազգային արժութային հիմնադրամի կողմից Անկարային խոստացած 10 միլիարդ դոլար վարկի հետ: Նրա խոսքերով` ավելի մեծ հարց է. թույլ կտա արդյոք այդ գումարը դուրս բերել երկիրը այն խորը տնտեսական ճգնաժամից, որում այն հայտնվել է: Հայտնի է, որ խոստացած տասը միլիարդից առնվազն հինգը անմիջապես կվերադարձվեն նախկինում վերցրած վարկերի տոկոսների դիմաց: Այսինքն, Թուրքիան պարտքով փող է վերցնում միայն հին պարտքերը մարելու համար: Դերվիշի կարծիքով, Միջազգային արժութային հիմնադրմի վարկերը իրականում հնարավորություն չեն տա ո`չ ոտքի հանել արդյունաբերությունը, ո`չ նոր աշխատատեղեր ստեղծել: Սակայն, ուրիշ ելք, պարտքերը ավելացնելուց բացի, նա չի տեսնում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: