18 մարտի 2010 - 16:39 AMT
Հայաստանի վարչապետն ու Սլովակիայի ԱԳ նախարարը քննարկեցին տնտեսական հարաբերություններում առկա պոտենցիալը
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին` վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցության ինտենսիվության ներկայիս մակարդակը նպաստավոր նախադրյալներ է ստեղծում այն խորացնելու համար:

Շնորհակալություն հայտնելովընդունելության համար` Սլովակիայի արտաքինգործերինախարարն իր հերթին նշել է, որ իրեն ուղեկցում է գործարարների եւ ներդրողների պատվիրակություն, ովքեր ուսումնասիրում են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձելեն ԵվրոպականՄիության «Արեւելյան գործընկերություն»ծրագրի շրջանակներումՀայաստան-Սլովակիա համագործակցության ընդլայնմանը: Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Սլովակիայի ակտիվ մասնակցությունն այդ ծրագրի իրագործմանը: Փոխադարձաբար ընդգծվել է, որ Սլովակիայի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

Միրոսլավ Լայչակը նշել է, որ 2010 թվականին իրենց հանրապետությունն ստանձնելու է «Վիշեգրադի քառյակի» նախագահությունը եւ նախատեսում է հանդիպում կազմակերպել այդ խմբի եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների միջեւ:

Կողմերը կարեւորել են տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործումը: Այդ համատեքստում բարձր է գնահատվել այսօր` մարտի 18-ին, Երեւանում հայ-սլովակյան առաջին գործարար ֆորումի անցկացումը: Զրուցակիցները հույս են հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների ձեռնարկատերերի միջեւ կապերի սերտացմանը եւ ներդրումների խթանմանը:

Վարչապետը նշել է, որ հանձնարարական է տվել «Զարգացման հայկական գործակալությանը»` մշակելու ներդրումները խթանող կոնկրետ նախագիծ: Հեռանկարային էհամարվել երկկողմանի համագործակցության ընդլայնումը էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ կատարելագործման անհրաժեշտությունը:

Սլովակիայի արտաքինգործերինախարարը վերահաստատել է ՀՀ վարչապետին ուղղված Սլովակիա այցելելու հրավերը:

Հյուրի խնդրանքովվարչապետըներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումները: Զրուցակիցներն անդրադարձելեն նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին: