30 նոյեմբերի 2001 - 22:45 AMT
ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿԿՆՔՎԻ «ՆԱԻՐԻԹ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՄՍԵՐԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԸ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ԻՆՏԵՐ ԿՈՆՏԱՔՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Երկուշաբթի Երեւան կժամանեն ուկրաինական«Ինտեր Կոնտաքտ» ընկերության ներկայացուցիչները, որոնք Արդյունաբերության ու առեւտրի նախարարության ղեկավարության հետ կստորագրեն պայմանագիր «Նաիրիթ» քիմիական ձեռնարկության 51 տոկոս բաժնետոմսերի վաճառքի մասին: Վերահսկիչ փաթեթը կանցնի ուկրաինական կողմին 12 միլիոն դոլար արժեղությամբ լրացուցիչ թողարկված ակցիաների ձեռք բերման միջոցով: Եվս 10
միլիոն դոլար «Ինտեր Կոնտաքտ» ընկերությունը պարտավորվում է ներդնել ներդրումների տեսքով: Սպասվում է, որ արդեն դեկտեմբերի 15-ին պարապուրդի մատնված ձեռնարկությունը նորից կաշխատի: «Նաիրիթի» արտադրանքի մի մասը կիրացվի չինական շուկայում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: