19 մարտի 2010 - 19:18 AMT
Լավրովն ու Քլինթոնը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին
Մարտի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների զարգացմանն ուղղված համալիր ջանքերը: Հատուկ ուշադրության են արժանացել ռուս-ամերիկյան նախագահական հանձնաժողովի աշխատանքների ինտենսիֆիկացումը, ռուս-ամերիկյան համագործակցության գործնական նախագծերում դրանց կիրառումը:

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները նշել են Ժնեւում ՌՀԶ-ի կրճատման մասին նոր պայմանագրի վերաբերյալ երկկողմանի բանակցությունների գործընթացում նկատելի հաջողությունները եւ քննարկել են այդ պայամանագիրը ստորագրման փուլին հասցնող վերջնական նախագծին վերաբերող հարցեր:

Ծավալվել է քննարկում միջազգային այլ հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, երկու կողմերն էլ հաստատել են իրենց շահագրգռությունը Աֆղանստանում կայունություն հաստատելու եւ աֆղանական թմրավտանգը կանխելու ուղղությամբ ռուս-ամերիկյան համագործակցությունն ամրապնդելու գործում: Կարծիքներ են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: