23 մարտի 2010 - 13:00 AMT
Հայաստանի պետեկամուտների կոմիտեում կրկին ռո՞ւմբ են որոնում
Հայաստանի պետեկամուտների կոմիտեում կրկին ռումբ են որոնում: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին, կոմիտեի աշխատակիցներին առաջարկվել է լքել շենքը պայթյունի վտանգի պատճառով: Այս պահի դրությամբ մանրամասներ պարզել չի հաջողվել:
Փետրվարի 25-ին Հայաստանի պետեկամուտների կոմիտեում անհայտ անձից հեռախոսազանգ է ստացվել այն մասին, որ շենքում ռումբ է տեղադրված, որը պայթելու է տեղի ժամանակով ժամը 13:00-ին: Ավելի ուշ պարզվել է, որ տեղադրված ռումբի մասին հաղորդագրությունը կեղծ ահազանգ էր: