23 մարտի 2010 - 15:40 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Ղարաբաղյան հակամարտությունն առաջիկա 5 տարում չի կարգավորվի
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բերնար Ֆասյեն պատերազմում Ադրբեջանի հաղթանակի սկզբունքորեն անհնարինության մասին իսկապես խոսել է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Նույնն ասել եմ Vesti.Az ադրբեջանական պորտալին: ԵԱՀԿ ՄԽ-ն անընդունակ է լուծել հակամարտությունը հակամարտող կողմերի փոխարեն: Քանի դեռ կողմերն արգելափակում են լուծման հնարավորությունները, դա չի լինի: Հակամարտության կողմերի դիրքորոշումներն այնքան անհամատեղելի են, որ զիջումների մասին խոսելն ավելորդ է: Ղարաբաղյան հակամարտությունն առաջիկա 5 տարում չի կարգավորվի: Հայաստանը շարունակելու է պահպանել փոխլրացման քաղաքականությունը` համատեղելով Ռուսաստանի հետ ռազամավարական համագործակցությունն իր քաղաքականության արեւմտյան վեկտորի դանդաղ ընդլայնման հետ ՆԱՏՕ-ի հետ Արեւելյան գործընկերության եւ համագործակության շրջանակներում»,- ասել է նա:

Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth 73-րդ սեմինարի ժամանակ Բերնար Ֆասյեն հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման դեպքում Ադրբեջանը չի կարողանա հաղթել: