23 մարտի 2010 - 17:18 AMT
Մեկնարկել է Հայաստանի նախագահի այցը Սիրիա

Սիրիայի նախագահ Բաշարալ-Ասադի հրավերով մարտի 22-ին եռօրյա պաշտոնական այցով Սիրիա է ժամանել ՀայաստանիՀանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, ՍԱՀ Ժողովրդական պալատում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի եւ Բաշար ալ-Ասադի առանձնազրույցը: Տեղի է ունեցել նաեւ պաշտոնական պատվիրակություններիընդլայնված կազմով հանդիպումը:

Սերժ Սարգսյանն ու Բաշարալ-Ասադը անդրադարձել են Սիրիայի նախագահի` Երեւան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքին, կարեւորել գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկու բարեկամ երկրների միջեւ առեւտրատնտեսական գործակցության ծավալը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն էհայտնելՍիրիայինախագահին` մեր ժողովրդի համար պատմության օրհասական պահերին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար` նշելով, որ սիրիահայ համայնքը բարեկամության հուսալի կամուրջ է երկու ժողովուրդների ու պետությունների միջեւ: