23 մարտի 2010 - 17:49 AMT
Ուղեւորների կռվի պատճառով Երեւան-Դուբայ չվերթն ուշացավ
Մարտի 23-ի առավոտյան «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռում 8 ուղեւորների կռվի պատճառով Երեւան-Դուբայ չվերթն ուշացավ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Ուղեւորները ձերբակալվել են, ներկայումս նրանք գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանությունում, հետաքննություն է վարվում:

«Համապատասխան ծառայությունների կողմից կատարված զննումից հետո չվերթը մեկ ժամ անց բարեհաջող կատարվեց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի ազգային ավիափոխադրող` «Արմավիա» ավիաընկերությունը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միության (IATA) պահանջներին: «Արմավիան» ամսական կատարում է ավելի քան 340 չվերթ աշխարհի մոտ 20 երկրներ` 35 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: 2009թ. «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է 750 հազար ուղեւոր: