23 մարտի 2010 - 19:10 AMT
Բնապահպանական կազմակերպությունն առաջարկում է հանրաքվե անցկացնել ուրանի ծրագրի իրականցման վերաբերյալ
«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ էներգետիկայի - բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին առաջարկությամբ` Հայաստանի բնակչության շրջանում հանրաքվե անցկացնել ուրանի ծրագրի իրականացման վերաբերյալ, տեղեկացնում է ԷկոԼուրը եւ հավելում, որ կազմակերպության տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված է. «Ուսումնասիրելով հասարակական լսումների արդյունքում կազմված արձանագրությունը` մենք եկանք այն եզրակացության, որ նորից ինչ-որ մի աղետալի բան փաթաթվում է Սյունիքի բազմաչարչար ժողովրդի վզին: Արձանագրության մեջ նշված Լեռնաձորի համայնքապետի դրական խոսքերը նախագծի առնչությամբ չեն համապատասխանում իրականությանը: Մենք դա կարող ենք հաստատել. համայքապետի իրական կարծիքը առ այսօր նախագծի վերաբերյալ կոշտ բացասական է»:

Կազմակերպությունը նաեւ անհանգստացած է տարածաշրջանում տիրող էկոլոգիական ծանր վիճակով, որն առաջացել է ,հանքարդյունաբերական ընկերությունների կողմից իրականցվող բնության եւ բնական պաշարների բարբարոսաբար ոչնչացմանե հետեւանքով, եւ հայտարարում է, որ ջանք չի խնայի, որպեսզի ուրանի ծրագիրը չիրականացվի: