23 մարտի 2010 - 19:53 AMT
Վեց էջանոց «Արեւելյան գործընկերության շրջանակներում օգտագործվող բացատրական բառարանը»` յոթ լեզուներով ԵՄ-ից
Եվրոպական հարեւանության քաղաքականության գործիքի տեղեկատվական կենտրոնը Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության (RELEX), Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների եւ EuropeAidի աջակցությամբ մշակել է ԵՄի Արեւելյան գործընկերության շրջանակներում հաճախ գործածվող 27 հասկացություններից կազմված բառարանը։

Վեց էջանոց «Արեւելյան գործընկերության շրջանակներում օգտագործվող բացատրական բառարանը» մատչելի է յոթ լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, մոլդովերեն, ուկրաիներեն, ինչպես նաեւ անգլերեն եւ ռուսերեն։

Այս հրատարակության նպատակն է օգնել մարդկանց հասկանալ այն արտահայտությունները, որոնք կիրառվում են գործընկերության մասին խոսելիս` մի քաղաքականություն, որի նպատակն է առավել մոտեցնել Եվրամիությունը եւ նրա վեց արեւելյան հարեւաններին՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսիան, Վրաստանը, Մոլդավան եւ Ուկրաինան։