23 մարտի 2010 - 19:59 AMT
Orange Armenia-ի հերթական խանութը բացվեց Վանաձորում
Orange Armenia-ի նոր խանութ բացվեց Վանաձորում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Orange Armenia-ի մամլո ծառայությունից, սա Հայաստանում թվով 41-րդ, իսկ Վանաձորում` երկրորդ Orange խանութն է:

«Մեր բաժանորդների թիվն օրեցօր մեծանում է, եւ մենք ցանկանում ենք կարողանալ ընդունել նրանց հարմարավետ միջավայրում եւ ապահովել արագ սպասարկում: Այս առումով վաճառքի ցանցի ընդլայնումը մեր 2010թ. կարեւոր նպատակներից է»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Խանութի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին նաեւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Ինչպես հաղորդում են ընկերության մամլո ծառայությունից, այս տարվա ընթացքում Orange-ը կշարունակի վաճառքի ցանցի ընդլայնումն ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում: