Հայկական ինտերնետ-հասարակությունը հանդես է գալիս Վորոնեժում ՌԴ ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովայի համերգի դեմ, որը նախատեսվում է ընթացիկ տարվա ապրիլի 24-ին:
Իրինա Ալեգրովան ծագումով հայ է, իսկ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է:
Դրա հետ կապված` Ararat-online.ru-ն խնդրում է բոլորին, ովքեր կիսում են այդ դիրքորոշումը, համապատասխան ջանքեր գործադրել եւ նամակ ուղարկել Իրինա Ալեգրովային նրա պաշտոնական կայքից (http://www.irinaallegrova.ru/contacts/).