24 մարտի 2010 - 19:09 AMT
Գյումրիում «Բանանցը» հաղթանակ տարավ «Շիրակի» հանդեպ

Մարտի 24-ին Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում «Շիրակը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում ընդունեց «Բանանցին»: Հանդիպումը 1:0 հաշվով ավարտվեց երեւանյան ակումբի հաղթանակով: Հանդիպման միակ գոլը 61-րդ րոպեին հարվածեց Դարկո Լովրիչը:

Այդպիսով, ավարտվեցին 1/4 եզրափակչի բոլոր 4 հանդիպումները: Մնացած խաղերում «Փյունիկը» 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Իմպուլսի» հանդեպ, «Միկան» 3:0 հաշվով` «Կիլիկիայի» հանդեպ, «Ուլիսը» 1:1 հաշվով ոչ ոքի ավարտեց իր հանդիպումը «Գանձասարի» հետ:

Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 6-ին եւ 7-ին: Իսկ կիսաեզրափակչում կհանդիպեն այդ խաղերի հաղթողները, հանդիպումները կկայանան ապրիլի 13-14-ը եւ ապրիլի 20-21-ը: Հայաստանի Գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 9-ին: