
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հեղինակ կոնգրեսական Ադամ Շիֆը հրավիրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանին հանդիպել Հոլիվուդի ուղիղ հեռուստաեթերում` ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում 252 բանաձեւն ընդգրկելուն ուղղված ջանքերի մասին բանավիճելու համար: Հեռուստաեթերը տեղի է ունենալու մարտի 28-ին Townhall ստուդիայում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են ANCA Արեւմտյան բյուրոյից: Բյուրոյի նախագահ Աիդա Դիմեջյանի խոսքերով, հայկական համայնքը ակտիվ մասնակցություն է ունենալու բանավեճում: «Մենք հույս ունենք լսել կոնգրեսականներ Շիֆի եւ Շերմանի պատմություններն այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկվել են բանաձեւի հաստատման համար եւ ԱՄՆ հեռուստադիտողների հարցերի պատասխանները»,- ասել է Դիմեջյանը: