26 մարտի 2010 - 19:54 AMT
Թուրքիայի վարչապետը հանդիպել է Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Մարտի 26-ին Անկարայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը եւ փոխվարչապետ Բյուլենթ Առինջը հանդիպել են Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ Պետրոս Շիրինօղլուի հետ:
Հանդիպմանը արծարծվել է Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես նաեւ հայ-թուրքական կարգավորմանն ու հայ ներգաղթյալների վիճակին առնչվող հարցեր, հաղորդոմ է Anatolian News Agency-n: