27 մարտի 2010 - 16:39 AMT
Հայաստանը պատրաստ չէր զբոսաշրջիկների զանգվածային ներհոսքին
Իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքը պայմանավորված է ինչպես Հայաստանի քաղաքականությամբ, այնպես էլ պետության եւ մասնավոր հատվածի ակտիվ եւ արդյունավետ համագործակցությամբ, կարծում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կառավարման ղեկավար Մեխակ Ապրեսյանը: «Բացի դրանից, զբոսաշրջության մեջ աքսիոմ կա, որը նույն մուլտիպլիկացիոն էֆեկտն է, երբ մատուցվող ծառայություններից գոհ զբոսաշրջիկը իր տպավորությունները է հայտնում տասնյակ իր ծանոթներին եւ ազգականներին, որոնք լավ կարծիք են ունենալու քո երկրի մասին»,- ասել է Ապրեսյանը: Իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքը նշանակում է, որ մեր երկիր մի քանի տարի առաջ այցելած զբոսաշրջիկները գոհ են մնացել մատուցվող ծառայություններից: 2009-ին իրանցի զբոսաշրջիկնեը կազմել են Հայաստանի զբոսաշրջիկների ամբողջ հոսքի 7 տոկոսը:

Իր հերթին, «Տաթեւ» տուրիստական գործակալության տնօրեն Կառլեն Դավթյանը նրանց հոսքը բացատրեց մահմեդական Նոր տարով` Նովրուզ բայրամով, որը տեւում է 13 օր: «Հաշվի առնելով այն փաստը, որ իրանցիները լավ են վերաբերվում իրենց երկրում գտնվող հայկական համայնքին, ապա նրանք վստահություն ունեն մեր նկատմամբ: Բացի դրանից, վիզային ռեժիմի պարզեցումը, ճանապարհների բարեկարգ լինելը եւ ավիաթռիչքների զարգացումը զգալիորեն հեշտացրել են փոխադրումները»,- ասել է նա:

Նրա խոսքերով, «Տաթեւ» գործակալությունում մահմեդական ամանորյան տոների շրջանում զբոսաշրջիկների հոսքն անցյալ տարվա հետ համեմատած աճել է 40 տոկոսով:

Հայաստանի տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը նշեց, որ երկիրը պատրաստ չէր զբոսաշրջիկների նման հոսքի: «Միջքաղաքային տաքսիները մի քանի անգամ բարձրացրել են գները նրանց պատճառով, իսկ մի քանի ընկերություններ գործում են միայն այս շրջանում, եւ նրանց գործունեությունից միջոցներ չեն մտնում բյուջե, զբոսավարների մեծամասնությունը ծագմամբ իրանցի է, ինչը թերություն է հայկական զբոսաշրջության զարգացման մեջ»,- ասել է նա: