29 մարտի 2010 - 15:50 AMT
Տեղի է ունեցել Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորությամբ մարտի 26-ին կայացած Գյուղական ճանապարհահատվածի եւ Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրերի կառավարման խորհրդի նիստում քննարկվեցին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում «Ճանապարհային անվտանգության աուդիտի ձեռնարկի մշակում, վերապատրաստման ծրագիր եւ ճանապարհային անվտանգության աուդիտ» խորհրդատվական ծառայությունների պայմանագրի, ծրագրիանկախ ֆինանսական աուդիտի ծառայությունների եւ Սիսիան-Աղիտու ճանապարհի վերականգնման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթների, մինչեւ ընթացիկ տարվա վերջը մոտ 48 կմ ընդհանուր երկարությամբ լրացուցիչ ճանապարհների` այդ թվում Հ-46 հանրապետական ճանապարհի հատվածի (Մ2 միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչեւ Հալիձոր գյուղը) վերականգման համար նախագծերի եւ բնապահպանական կառավարման պլանների նախապատրաստման ծառայությունների ձեռքբերման, ճանապարհների եւ կամուրջների վիճակի վերաբերյալ երկրատեղեկատվական համակարգի ներդրման, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի չբաշխված եւ տնտեսված գումարների օգտագործման վերաբերյալ առաջարկությունների, ինչպես նաեւ ծրագրերի իրականացման հետ կապված կազմակերպչական հարցեր, հաղորդում է տրանսպորտի ու կապի մամլո ծառայությունը: