29 մարտի 2010 - 17:03 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիայի իշխանությունները ցանկանում են պատանդ դարձնել հայերին
Էրդողանի կրկին ու կրկին հնչող հայտարարությունները վկայում են այն մասին, որ երկրից կարող են արտաքսվել հայաստանցի 100 հազար ներգաղթյալներ, վկայում են այն մասին, որ նա ամոթ չունի: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Ամոթ է, որ կառավարության ներկայացուցիչը, որը կեղծում է պատմությունը, նման հայտարարություններ է անում: Փաստորեն Թուրքիայի իշխանությունները փորձում են որպես պատնադ օգտագործել մեր հայրենակիցներին»,-ասել է Սաֆրաստյանը: Ընդ որում, նա նշել է, որ միջազգային հանրությունը եւս դեմ է Թուրքիայի կողմից նման քաղաքականությանը: