29 մարտի 2010 - 17:51 AMT
Հայաստանը կզարգացնի հարաբերությունները Չինաստանի հետ բոլոր ուղղություններով
Ազգային անվտանգության խորհրդիքարտուղարԱրթուր Բաղդասարյանը մարտի 29-ին ընդունել էՀայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Ողջունելով հյուրին` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Չինաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, եւ մեր երկիրը շահագրգիռ է առավել զարգացնել Չինաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով:
Կողմերը համակարծիք են եղել, որ երկուերկրների մեջչկան վիճահարույցհարցեր, որոնք կարող են խոչընդոտել երկկողմ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել Հայաստանի եւ Չինաստանի ավանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրացմանն ու զարգացմանը:

ԹիանՉանչունի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի գործառույթները: Քննարկվել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Չինաստանի Պետական խորհրդի միջեւ համագործակցության հնարավորությունները, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը: