29 մարտի 2010 - 18:28 AMT
«Կախսին» վստահորեն գլխավորում է Հայաստանի ֆուտզալի առաջնությունը
Մարտի 28-ին կայացավ Հայաստանի ֆուտզալի առաջնության 12-րդ տուրը:

Կայացան հետեւյալ հանդիպումները`

«Եվրոպա» - «Էրեբունի» 1:6

«Եվրոպայի» գոլը` Խաչատուր Միքայելյան:

«Էրեբունու» գոլերը` Հակոբ Ուզունյան - 2գոլ, Վարդգես Իսրայելյան, Վահան Սարգսյան, Գրիգոր Մկրտչյան եւ Հարություն Հարությունյան - մեկական գոլ:

«Կախսի» - «Հրազդան» 13:2

«Կախսիի» գոլերը` Գրիգոր Կապուկրանյան - 4 գոլ, Արմեն Գյուլամբարյան - 3 գոլ, Արմեն Սանամյան եւ Արթուր Կարապետյան - 2-ական գոլ, Գագիկ Սիմոնյան եւ Էդգար Կիրակոսյան - 1-ական գոլ:

«Հրազդանի» գոլերը` Հովհաննես Չիտչյան եւ Արսեն Այվազյան - մեկական գոլ:

12-րդ տուրից հետո մրցաշարային սանդղակը 28 միավորով գլխավորում է «Կախսին», «Էրեբունին» 2-րդ տեղում է (23 միավոր), իսկ «Գյումրին» (9 միավոր) եզրափակում է եռյակը: