22 նոյեմբերի 2001 - 21:10 AMT
PanARMENIAN.Net-Ի ՀՈԴՎԱԾԸ ՄԵԾ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՈՒ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
Բաքվի «Զերկալո» թերթը այսօրվա իր համարում գրում է Ադրբեջանն ու Թուրքիան խռովեցնելու PanARMENIAN.Net-ի փորձերի ապարդյունության մասին: Պարզվում է, որ անելով մեջբերումներ ադրբեջանական մամուլից` մենք խռովեցնում ենք երկու թյուրքական պետություն: «Զերկալոն» կասկածի տակ է դնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարթությունից մեր բերած քաղվածքի իսկությունը: («Անկարան կցանկանար, որ ընդլայնվեին Հյուսիսային Կիպրոսի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բոլոր ոլորտներում, մասնավորապես` տնտեսական, սոցիալական ու մշակութայաին ասպարեզներում»:) Ընդ որում, այս մեջբերումը վերցված է Բաքվում հրատարակվող «525-րդ թերթ»-ից (22.11.01), որի խնդրանքով էլ թուրքական ԱԳՆ-ն մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարի Ադրբեջան այցի արդյունքները: Միեւնույն ժամանակ «Զերկալո»-ն, շարադրելով մեր կողմից բերված մեջբերումը, ավելացրել է մի ամբողջ նախադասութոյւն եւ փորձում է այն ներկայացնել որպես PanARMENIAN.Net-ի յուրահնարանք: Ընդ որում, մեր կողմից բերված մեջբերման տեքստում ընդհանրապես չկար նման արտահայտություն, որը մենք, իբրեւ թե, վերագրում ենք թուրքական նախարարին. «Հասկանալի չէ, թե ինչու Ադրբեջանը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»: Գուցե Իսմաիլ Ջեմը դա իրոք ասել է, «Զերկալո»-ն ավելի լավ կիմանա, բայց մենք այդպիսի բան չենք գրել, ինչում կարելի է համոզվել` նայելով մեր երեկվա թողարկումը: Համենայն դեպս, բավականին հատկանշական է այն իրարանցումը, որը բարձրացավ Բաքվում ու Անկարայում PanARMENIAN.Net-ի երեկվա թողարկումից հետո: Մեր հոդվածի մեկնաբանությունով անհապաղ ելույթ ունեցավ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը, որը հայտարարեց, որ «Թուրքիան եբեւէ չի առաջադրել որեւէ պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»: Միեւնույն ժամանակ նա բերանից թռցրեց, որ «երբեմն հասարակությունում արտահայտվում են նման ցանկություններ»: (Խոսքը գնում է Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետութունը» ճանաչելու պահանջի մասին: Այդ հանրապետությունը ինքնահռչակվել է թուրքական զորքերի կողմից այդ կղզու մի մասը զավթելուց հետո:) Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: