21 նոյեմբերի 2001 - 23:18 AMT
ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԿԱՑՆԻ ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Դեկտեմբերի մեկին իր աշխատանքը կսկսի Ազգային-ժողովրդավարական միության հերթական` տասերեքերորդ համագումարը: Նախատեսվում է քննարկել կուսակցության քաղաքական ուղղվածությունը, որոշակի փոփոխություններ մտցնել կանոնադրության մեջ եւ կազմավորել նոր ղեկավարություն: Սա կլինի ԱԺՄ-ի առաջին համագումարը մոտ մեկ տարի տեւած կուսակցության 4 մասի տրոհումից հետո: Ինչպես հայտնի է, ԱԺՄ-ից անջատվել է 3 խումբ, որոնք համախմբվել են Շավարշ Քոչարյանի, Արշակ Սադոյանի ու Սեյրան Ավագյանի շուրջ: Նրանք ձեւավորեցին նոր կազմակերպություններ` Ազգային-ժողովրդավարական կուսակցություն, Ազգային-ժողովրդավարական դքաշինք ու Լիբերալ-ժողովրդավարական միություն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: